18.06.2025
Ձեր ընտանիքներում ամեն օր խոսեք ՀՀ վերադառնալու մասին. Փաշինյանը՝ Բրյուսելի հայ համայնքին
prev Նախորդ նորություն

Մոսկվան ակնկալում է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը դուրս կբերի հարաբերությունները ճգնաժամից

Մոսկվան ակնկալում է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը թույլ կտա դուրս գալ հարաբերություններում առկա ճգնաժամից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նաև նշել է, որ հանդիպումից հետո համատեղ գրավոր հայտարարություն չի արվի, թեև նախագահները հանդես կգան ասուլիսով:

«Ծրագրված չէ որևէ գրավոր հայտարարությամբ հանդես գալ: Դա նման հանդիպումների ձևաչափին բնորոշ չէ: Երկրների ղեկավարները մտադիր են համատեղ մամուլի ասուլիս անցկացնել, որի ժամանակ հանդես կգան հայտարարություններով, բայց միայն բանավոր»,-ասել է Պեսկովը:

Նշենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները կհանդիպեն արդեն այսօր Հելսինկիում: Նախատեսվում է, որ հանդիպումը կտևի երեք ժամ:

Daily Caller-ը հայոց լեզուն ներառել է 5 յուրահատուկ հատկություններով լեզուների ցանկում
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին