26.11.2024
Թրամփի որդի Էրիկը հայտնել է, որ իրեն ու իր ընտանիքին սպառնում են
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ ղեկավարները բանակցություններ են վարել

Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն Սինգապուրում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գծով նախարարական միջոցառումների շրջանակում քննարկել են երկկողմ հարաբերությունները ու միջազգային օրակարգը, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հրատապ հարցերը ու միջազգային օրակարգը»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Լավրովը մասնակցել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գծով նախարարական միջոցառումներին, այդ թվում Արևելաասիական գագաթնաժողովի անդամների ԱԳՆ ղեկավարների 8-րդ հանդիպմանն ու անվտանգության հարցերով 25-րդ տարածաշրջանային ֆորումին։