25.04.2025
Թրամփը հայտնել է, որ կարողացել է կարգավորել Պուտինի հետ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Էրդողանի պատճառով Թուրքիան տնտեսապես չի տարբերվելու Սուդանից. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ամերիկացի հոգեւորականին պատանդ պահելու պատճառով ԱՄՆ–ի պատժամիջոցների հետեւանքներին։

Կարո Փայլաննը Twitter–ի իր էջում գրել է. «Հոգեւորական Բրանսոնին պատանդ պահելու հետեւանքով ԱՄՆ–ը պատժամիջոցներ սահմանեց Արդարադատության եւ ՆԳ նախարարի դեմ։ Պատանդների առեւտրով զբաղվելու ընթացքում Թուրքիան քաղաքականապես եւ տնտեսապես չի տարբերվի Սուդանից»։

Նշենք, որ 2016–ի հեղաշրջման փորձից հետո Իզմիրում ձերբակալվել է տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի ամերիկացի պաստոր Քրեյգ Բրանսոնը՝ հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների եւ PKK–ի զինյալների հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Թուրք նախարարը հավաստիացնում է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի Թուրքիայի տնտեսության վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար