5.08.2025
Անկարան ափսոսանք է հայտնել ԵՄ-ին երկրի անդամակցության մասով Մակրոնի հայտարարության առիթով
prev Նախորդ նորություն

Գերմանիայում տեղադրել են Էրդողանի ոսկե արձանը

Գերմանիայի Հեսենի դաշնային երկրամասի Վիսբադեն քաղաքում հայտնվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը, հայտնել է ՌԻԱ Նովոստին:


Ինչպես գրել է պորտալը, Էրդողանի չորս մետրանոց ոսկեգույն արձանը կանգնած է քաղաքի կենտրոնի հրապարակում: Արձանը կանգնեցվել է Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում, որը հայտնի է արվեստի միջոցով իր սադրանքներով:


Իր հերթին Bild հրատարակությունը հայտնում է, որ ոմանք արձանի մոտ լուսանկարվում են՝ Թուրքիայի դրոշը ձեռքներին: Ըստ որում Էրդողանի հակառակորդները մի քանի անպարկեշտ մակագրություններ և պատկերներ են արել արձանի վրա: Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, իրենց հայտնի է պատահածի մասին, և կարգի պահապանները հետևելու են, թե ինչպես կզարգանան իրադարձություններն օրվա ընթացքում:


Փառատոնը Վիսբադենում տեղի է ունենում օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ «Վատ նորություններ» կարգախոսով:

ՌԴ ԱԳՆ-ն Վաշինգթոնի կողմից երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն չի տեսնում
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի