Անկարան ափսոսանք է հայտնել ԵՄ-ին երկրի անդամակցության մասով Մակրոնի հայտարարության առիթով
Անկարան ափսոսանք է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու աննպատակահարմարության մասին հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Համի Աքսոյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին Փարիզում ֆրանսիացի դեսպանների առջեւ ելույթ ունենալով, Մակրոնը հայտարարել է, որ կարեւոր է համարում Եվրոպայի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ: Միեւնույն ժամանակ նա կասկածի տակ է դրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու աննպատակահարմարությունը, երբ «ամեն օր Թուրքիայի նախագահը հաստատում է պանիսլամիստական ծրագիրը, որը ներկայացվում է որպես հակաեվրոպական»:
«Մեր երկրի մասին Մակրոնի հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք հստակեցնում ենք մեր գործողությունները տարբեր հարթակներում, նա հեռու է Թուրքիայում կատարվածը հասկանալուց: Իրականությանը չի համապատասխանում հայտարարությունը, որ մեր երկիրը «հակաեվրոպական» է: Իրականում այն Եվրոպայի անքակտելի մասն է՝ քաղաքական, աշխարհագրական եւ պատմական տեսանկյունից եւ ինչպես միշտ կատարել է իր առաքելությունը եվրոպական կոնտինգենտի համար», — նշվում է Աքսոյի հայտարարության մեջ: