5.08.2025
Թուրքիայից Գերմանիա վերադարձած լրագրողը հիշեցրել է թուրքական բանտերում ընկերների մասին
prev Նախորդ նորություն

Գերմանիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը Եվրոպային ստիպում է հակազդել

ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն այլ երկրների՝ Եվրամիության գործընկերների նկատմամբ, Եվրոպային հարկադրում է հակազդել Վաշինգտոնի գործողություններին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ելույթ ունենալով արտասահմանում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա խորհրդաժողովում:

«Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը մեզ հարկադրում է փնտրել եվրոպական պատասխան, ԱՄՆ-ի կողմից ոչ յուրահատուկ պատժամիջոցների հանկարծակի ընդունումը Ռուսաստանի, Չինաստանի և մյուս առևտրական գործընկերների նկատմամբ զգալի կերպով վերաբերում է Եվրոպային և Գերմանիային», - հայտարարել է Մաասը:

Բացի դրանից, նախարարը նշել է, որ Եվրամիությունն աշխատում է ԱՄՆ-ից անկախ ինստիտուտների, մասնավորապես, Եվրոպայի արժութային հիմնադրամի զարգացման, նաև վճարային համակարգի ստեղծման վրա, որը թույլ կտա պահպանել գործարար հարաբերություններն Իրանի հետ:

Միաժամանակ Մաասն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ի «ամենամերձավոր գործընկերն է»:

«Մենք ցանկանում ենք, որ դա այդպես էլ մնա», - հավելել է նախարարը:

Դոնալդ Թրամփի ընտրվելը ցույց տվեց, որ մենք այնքան լավ չգիտեինք Ամերիկան, որքան կարծում էինք», - նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Մաասն ընդգծել է, որ Եվրոպան «ԱՄՆ-ի հետ նոր՝ հավասարակշռված գործընկերության կարիք ունի»:

Ռուսաստանը երբեք չի միջամտում օտար երկրների ներքին գործերին». Լավրով
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի