26.11.2024
Գերմանիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը Եվրոպային ստիպում է հակազդել
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը երբեք չի միջամտում օտար երկրների ներքին գործերին». Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սլովակիայում հրատարակվող Pravda պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտում օտար երկրների ներքին գործերին և որ այդ մասին որևէ մեկի մոտ կասկածներ չպետք է մնան։


«Ուզում եմ միանգամից ասել․ մենք երբեք չենք խառնվում այլ երկրների ներքին գործերին։ Դա մեր մեթոդը չէ», - ասել է Լավրովը՝ պնդելով, որ հենց դրանով է Ռուսաստանը տարբերվում այլ երկրներից։


Նախարարն ակնարկել է, որ Ռուսաստանին նման գործողություններում մեղադրողներն իրենք պետք է հիշեն «արաբական գարնան» իրադարձություններին արտաքին միջամտության, ինչպես նաև Ուկրաինայում հեղաշրջման հրահրման մասին։