Ավստրիայի կառավարությունը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ավստրիացի լրագրողին
Ավստրիայի կառավարությունը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ավստրիացի լրագրողին, որը ձերբակալվել է Անկարայում, հաղորդում է AFP-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Անկարայում ձերբակալվել է լրագրող Մաքս Զիրնգաստը, ով գրում է «Re: volt» ձախ արմատական ամսագրի համար: Նա մեղադրվում է ահաբեկչության հետ կապված հանցագործությունների մեջ:
«Ավստրիայի կառավարությունը կոչ է անում թուրքական իշխանություններին նշել ձերբակալման պատճառները կամ անմիջապես ազատ արձակել լրագրողին», - ասուլիսում ասել է Ավստրիայի կառավարության ներկայացուցիչ Պիտեր Լաունսկին-Տիֆենտալը:
«Տարատեսակ քաղաքական հայացքները արդարացում չեն կալանավորումների եւ ահաբեկման համար, որոնք ավելի հաճախ են տեղի ունենում Թուրքիայում», - ասվում է Ավստրիայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ: