9.06.2025
Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար. Տարասկոնի դատախազ
prev Նախորդ նորություն

Թրամփն ասել է՝ ինչու ալկոհոլ չի օգտագործում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե նա ալկոհոլով տարվեր, ապա «ամենասարսափելին» կլիներ աշխարհում, գրում է ria.ru-ն:


Այն, որ Թրամփն ալկոհոլ չի օգտագործում, փաստ է, գրում է գործակալությունը: Ալկոհոլ չօգտագործել նա որոշել է երիտասարդ տարիքում, երբ ալկոհոլի չարաշահումից մահացավ նրա եղբայրը:


«Ես չեմ խմում: Ես ազնվորեն կարող եմ ասել՝ երբեք իմ կյանքում գարեջուր չեմ խմել: Դա իմ լավ սովորություններից մեկն է: Ինչ պատճառ էլ որ լինի: Պատկերացնո՞ւմ եք, եթե դա տեղի ունենար, ինչ սարսափելի բան կլիներ: Ես աշխարհում ամենասարսափելին կլինեի»,- ասել է նա լրագրողներին:

Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցվածությունից․ դիահերձման արդյունքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը