27.07.2025
ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների փոխարեն որոշել՝ ում հետ առևտուր անել. Բելգիայի վարչապետ
prev Նախորդ նորություն

Թրամփ․ ԱՄՆ-ը որոշում կկայացնի՝ կապված Սիրիային С-300 մատակարարելու իրավիճակի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր աշխատակազմը կուսումնասիրի Սիրիային С-300 համակարգեր մատակարարելու ծրագրի հետ կապված իրավիճակը եւ հստակ որոշում կկայացնի. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես նման բան նախկինում չեմ լսել։ Մենք դա քննարկել ենք երկու րոպե առաջ, եւ մենք որոշում կկայացնենք։ Մենք կպարզենք դա»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նաեւ նշել է, որ անհարաժեշտության դեպքում պատրաստ է Իսրայելի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետ կապված իրավիճակը քննարկել Պուտինի հետ։


 

Փորձագետ. Էրդողանը դեռ կփոշմանի Գերմանիայի հասցեին վատ արտահայտվելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին