Համաշխարհային շուկաներում դոլարի հեգեմոնիան տատանվել է, իսկ համաշխարհային առաջնորդները սկսել են հրաժարվել ճանաչել նրա գերիշխող դիրքը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Նշվում է, որ ԱՄՆ-ն դեռ պահպանում է համաշխարհային առաջնորդությունը, քանի որ դոլարը պահանջարկ ունի, սակայն դեռեւս պարզ չէ՝ ինչպես պետք է դոլարի պահանջարկը պահպանել:Միջոցների թվում հոդվածի հեղինակը նշում է դիվանագիտական շփումների պահպանումը, ԱՄՆ առեւտրային գործընկերների համար դոլարի մատչելիության պահպանումը եւ այլ պետությունների համար արժույթը որպես «մահակ» օգտաագործելուց հրաժաարվելը:Ընդ որում, նշում է գործակալությունը, աշխարհում աստիճանաբար սկսում են հրաժարվել դոլարից: Մասնավորապես Ռուսաստանը կրճատում է իր ակտիվները ամերիկյան արժույթում, իսկ Չինաստանը էներգետիկ շուկայում սկսել է գործարքներ կնքել յուանով: