ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին «գրեթե նվեր» է անվանել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին: Այս մասին նա հայտարարել է CNN-ի հետ հարցազրույցում:«Եվ ես կարծում եմ, որ շատ հարցերում Թրամփը նվեր է Պուտինին՝ այն իմաստով, որ նա փորձում է բացատրել՝ ինչու պետք է մենք գործ ունենանք այդ եվրոպացիների հետ կամ ինչու մենք պետք է որևէ վերաբերմունք ցուցաբերենք ՆԱՏՕ-ին»,-ասել է Օլբրայթը:Նա նաև հակասություններ է գտել այն բանում, թե ինչպես է Թրամփը համագործակցում դաշնակիցների հետ՝ հակառուսական պատժամիջոցների և նրա հետ կապված, թե ինչպես է ԱՄՆ առաջնորդն արտահայտվում իր գործընկերոջ մասին: