24.04.2025
Յունկեր․ Եվրամիության որեւէ երկիր 30 տարի հետո «Մեծ յոթնյակում» չի լինի
prev Նախորդ նորություն

Թեհրանն առաջիկա ամիսներին նավթի գնի աճ է սպասում Վաշինգտոնի պատժամիջոցների պատճառով

Նավթի գները մոտ ժամանակներս կաճեն, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կբերեն համաշխարհային շուկաում վառելիքի առաջարկի դեֆիցիտի: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:


«Բնականաբար, մոտ ժամանակներս մենք նավթի գնի ավելացման վկաները կդառնանք»,- Զանգանեի խոսքը մեջբերել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:

Նախարարի խոսքով՝ դա ավելի վաղ տեղի չունեցավ միայն Վաշինգտոնի ջանքերի շնորհիվ: «ԱՄՆ-ի կառավարությունն ընտրությունների նախաշեմին սկսեց շուկային վառելիք մատակարարել իր պաշարներից և արհեստականորեն իջեցրեց նավթի ու բենզինի գինը»,- պարզաբանել է նախարարը:

Զանգանեն նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները բերում են «համաշխարհային շուկայում վառելիքի առաջարկի նվազման»: «Առաջիկա ամիսները դյուրին չեն լինի նավթ ներմուծողների համար»,-հավելել է նա:

The Wall Street Journal. Իրանական նավթի նկատմամբ էմբարգոն ձեռնտու է ՌԴ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար