25.11.2024
ԱՄՆ-ը փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
prev Նախորդ նորություն

Յունկեր․ Եվրամիության որեւէ երկիր 30 տարի հետո «Մեծ յոթնյակում» չի լինի

Եվրամիության որեւէ երկիր 30 տարի հետո չի լինի «Մեծ յոթնյակում»` տնտեսապես ամենազարգացած երկրների միությունում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Քլոդ Յունկերը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջիկա տասնամյակներում մենք կկորցնենք տնտեսական կշիռը։ Ներկայում համաշխարհային տնտեսության մեջ ԵՄ ՀՆԱ-ի մասնաբաժինը մոտ 22-23 տոկոս է, տասը տարուց այն կնվազի մինչեւ 15-17 տոկոս։ 30 տարի հետո ԵՄ անդամ որեւէ երկիր «Մեծ յոթնյակում» չի լինի»,- հինգշաբթի հայտարարել է Յունկերը։

Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն «իր կշիռը կորցնում է ժողովրդագրական տեսանկյունից»։ Ըստ նրա՝ «այս հարյուրամյակի վերջին ԵՄ բնակչությունը կկազմի 10 մլրդ-ի 4 տոկոսը»։