24.04.2025
Գերմանացի գործիչները հրաժարվել են մասնակցել Քյոլնում թուրքական մզկիթի բացման արարողությանը
01.10.2018
Գերմանացի գործիչները հրաժարվել են մասնակցել Քյոլնում թուրքական մզկիթի բացման արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա իր պետական այցի շրջանակում Քյոլնի Էրենֆելդ շրջանում բացել է Գերմանիայում Կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միության (DITIB) կենտրոնական մզկիթը: Մզկիթի շինարարությունն արժեցել է մոտ 30 մլն եվրո: Սա Եվրոպայում խոշորագույն մզկիթներից մեկն է եւ միաժամանակ կարող է տեղավորել գրեթե 1100 հավատացյալների, փոխանցում է DW-ն:Թուրք առաջնորդի այցի հետ կապված ոստիկանները շրջափակել էին մի շարք թաղամասեր: Քյոլն/Բոնն միջազգային օդանավակայան Էրդողանի ժամանելու պահին փակվել էին քաղաք մտնող բոլոր ավտոուղիները: Կարգը պահպանել են մոտ 3 հազար ոստիկաններ:Մինչդեռ Դոյցի աջափնյա շրջանում հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ, որոնք հանդես են գալիս թուրք նախագահի այցի դեմ: Նրանք իրենց հետ բերել էին «Կասեցրեք Էրդողանի դիկտատուրան», «Էրդողան, go home» գրառումներով պաստառներ:Մինչեւ Քյոլնում հանդիսավոր արարողության մեկնարկը օդանավակայանում թուրք առաջնորդին դիմավորել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի վարչապետ Արմին Լաշեթը: Նա չի կարողացել թուրք առաջնորդին ընդունել օդանավակայանից ոչ հեռու գտնվող Վան պալատում, քանի որ մասնավոր օգտագործման նստավայրի սեփականատերն արգելել է այն հանդիպման համար օգտագործել:Լաշեթը մզկիթի բացմանը մասնակցելուց հրաժարվել է այն նկատառումներով, որ հակառակ դեպքում միջոցառումը կվերածվեր «չափից ավելի քաղաքականացված իրադարձության»: Արարողությանը հրաժարվել է մասնակցել նաեւ Քյոլնի քաղաքագլուխ Հենրիետե Ռեկերը: Ոչ պաշտոնական հրավերքի մասին նրան հայտնել են տառացիորեն վերջին պահին՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան: Նրա մամուլի քարտուղարի խոսքով՝ նման առաջարկը հարկ է դիտարկել որպես «ուշացած» կամ «անլուրջ», ինչը վկայում է, որ թուրքական կողմը շահագրգռված չէ արարողությանը քաղաքի իշխանությունների մասնակցությամբ: Բացումից առաջ հրապարակված հայտարարության մեջ Ռեկերը հույս է հայտնել, որ մզկիթն «ապագայում կդառնա տարբեր մշակույթների եւ կրոնական պատկանելության մարդկանց միջեւ երկխոսության իսկական դրսեւորում»:Աղոթքի կառույցի աշխատանքի մեկնարկի առիթով իր հանդիսավոր ելույթում Էրդողանն ամփոփել է Գերմանիա իր երկօրյա պետական այցի արդյունքները՝ այն «հաջողված» համարելով: Թուրք առաջնորդի խոսքով՝ իրեն հաջողվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ քննարկել տնտեսական ներդրումների հարցերը եւ «ռասիզմի ու իսլամատյացության դեմ արդյունավետ պայքարի» խնդիրը: