25.11.2024
Լավրովն ասել է, թե որն է Եվրոպայի խորհրդից դուրս գալու պայմանը
prev Նախորդ նորություն

Պուտինը՝ ռուսաֆոբիայի եւ քարանձավային նացիոնալիզմի մասին

Մենք տեսնում ենք, թե այսօր աշխարհի վերաձեւավորման, դարերով ստեղծված քաղաքակիրթ արժեքների պատմամշակութային հարթակների ոչնչացման համար ինչ ջանքեր են գործադրվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանդես գալով Համաշխարհային ռուսական ժողովրդական համաժողովում։

Պուտինը հիշեցրել է այն լուրջ հետեւանքների մասին, որոնց կարող են հանգեցնել եկեղեցական կյանքին միջամտությունը, ռուսաֆոբիան եւ քարանձավային նացիոնալիզմը։

Նրա խոսքերով՝ երկրագնդի շատ անկյուններում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, կարելի է բախվել նման պրակտիկայի հետ։ «Ընդ որում, օգտագործվում են քարանձավային նացիոնալիզմը, ռուսաֆոբիան, անպատկառ ու կոշտ միջամտությունը եկեղեցական կյանքին։ Նման քաղաքականությունը հղի է լուրջ հետեւանքներով, այն վտանգավոր է, սակայն, վստահ եմ, կյանքն ամեն ինչ իր տեղը կգցի, որովհետեւ չի կարելի մարդկանց ստիպել դեմ գնալ իրենց հավատին, իրենց ավանդույթներին, ընտանեկան ծագմանը, վերջիվերջո՝ ճշմարտությանը, արդարությանը, եւ պարզապես առողջ բանականությանը»,- նշել է նա։