25.11.2024
Ամերիկահայ թեկնածուները միջանկյալ ընտրություններում միտված են հաղթելու
prev Նախորդ նորություն

Լավրովն ասել է, թե որն է Եվրոպայի խորհրդից դուրս գալու պայմանը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դենիել Խոլտգենը հայտնել է РИА Новости-ին, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդի հետ, որի ժամանակ վստահեցրել է, որ Ռուսաստանը ցանկանում է մնալ Եվրոպայի խորհրդում և կհեռանա միայն այն դեպքում, եթե մյուս անդամ երկրները քայլեր ձեռնարկեն ՌԴ-ին հեռացնելու համար:


Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությունը 2014-ի ապրիլին զրկվել է ձայնի իրավունքից` Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:


2017-ի հունիսի վերջին հայտնի է դարձել, որ Մոսկվան դադարում է ԵԽ-ում անդամավճար մուծել, քանի որ իր պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ-ի աշխատանքներին:


Հոկտեմբերի սկզբին Յագլանդը հիշեցրել է, որ եթե երկիրը երկու տարի մուծումներ չի անում, ապա կարող է հեռացվել: ՌԴ-ն ժամանակ ունի մինչև 2019-ի հունիսի վերջ: