25.11.2024
Բոլթոնը ԱՄՆ-ի պետական պարտքն ազգային անվտանգության համար սպառնալիք է անվանել
prev Նախորդ նորություն

Ֆրանսիացիների 21 տոկոսն է դրական գնահատում նախագահ Մակրոնի գործունեությունը

Ֆրանսիայի բնակիչների միայն 21 տոկոսն է դրական գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի գործունեությունը: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը Huffington Post հրատարակության եւ Cnews հեռուստաալիքի պատվերով անցկացրել է հասարակական կարծիքի հետազոտությունների YouGov ինստիտուտը:


Ինչպես հետեւում է դրա արդյունքներից, հարցվածների 21 տոկոսը դրական է գնահատում Մակրոնի գործունեությունը, ինչը 4 տոկոսով պակաս է, քան անցած ամսին, իսկ 69 տոկոսը հայտարարել է, որ քննադատաբար է գնահատում նրա աշխատանքը:


Վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշը հոկտեմբեր ամսին չի փոփոխվել եւ վերստին ավելի բարձր է նախագահի վարկանիշից. ֆրանսիացիների 27 տոկոսը դրական է գնահատում նրա աշխատանքը: Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 24-ին եւ 25-ին: Դրան մասնակցել են Ֆրանսիայի 18-ից բարձր տարիքի 1010 բնակիչներ: