Գերմանական «Շպիգել»-ին և MR-ին արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ դեսպանի մասին
Բեռլին երկրամասի դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի, Շպիգելին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանն արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դատարանի որոշման մեջ նշվում է, որ պատասխանող կողմին, այսինքն, Շպիգելի հրատարակչությանը՝ ներկայացված ի դեմն գործադիր տնօրեն Թոմաս Հասսի եւ Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանը՝ ներկայացված ի դեմն տնօրե Կարոլա Վիլլեի, «արգելվում է հայցվորի վերաբերյալ բառացի կամ իմաստային պնդել և (կամ) տարածել և (կամ) պնդել և (կամ) տարածել տալ»:
Կարգադրությունը խախտելու յուրաքանչյուր դեպքի համար դատարանի կողմից սահմանվում է մինչև 250.000 եվրոյի կարգապահական տույժ կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք:
Հրատապ լինելու պատճառով գործի քննությունն անցկացվել է առանց բանավոր ընթացակարգի:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին դատարանում ներկայացրել է RAUE LLP փ աստաբանական գրասենյակը :
Ըստ գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:
Աշոտ Սմբատյանը հերքել է խմբավորման հետ իր առնչությունը և անհեթեթություն որակել այս մեղադրանքը:
ՀՀ արտգործնախարարությունը նշել է, որ կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այս պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: