Լինելու եմ նաեւ հայերի ձայնը Վաշինգտոնում. նորընտիր կոնգրեսական Բրինդիս
Անցած միջանկայլ ընտրությունների արդյունքում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ ընտրված հայազգի Էնթոնի Բրինդիսը հայտարարել է, որ իր գործունեության ընթացքում լինելու է նաեւ “հայերի ձայնը Կոնգրեսում”:
Անցած ընտրություններից արդյունքում երեք ազգույթամբ հայ թեկանծուներ են ընտրվել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ: Այդ ընտրությունների արդյունքում դեմկրատները ստացան մեծամասնություն Կոնգրեսում, իսկ հանրապետականները շարունակելու են վերահսկել Սենատը:
«Իմ տատիկը... եւ նրա ընտանիքը Եդեսիայից էին եւ Ցեղասպանության ժամանակ նրանք փախել էին: Իմ տատիկը ծնվել է Սիրիայում՝ Հալեպում:
Հայկական արմատները իմ անցյալի շատ կարեւոր մաս է: Տատիկիս ընտանիքը այնուհետեւ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, շատերի նման նախապես ժամանելով Էլիս կղզի: Նրանց ազգանունը այստեղի փաստաթղթերում դարձրել էին Մուրադ, եւ այստեղ նրանք նոր կյանք սկսելու հնարավորություն են ստացել: Հենց սա է «Ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այլ երկրներից ժամանում են՝ աշխատանք գտնելու, ընտանիք ստեղծելու, եւ այստեղ, այս երկրում հաջողության են հասնում: Ես ուզում եմ համոզված լինել, որ մենք շարունակելու ենք մնալ մի երկիր, որը ողջունում է աշխարհի տարբեր տեղերից ժամանող ներգաղթյալների», - նշել է Էնթոնի Բրինդիսը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
Նա ընդունում է, որ իրեն աջակցություն է ցուցաբերել հայ համայնքը եւ նախատեսում է աշխխատել ԱՄՆ-ի հայերի հետ:
«Այո նախատեսում եմ: Անշուշտ անելու ենք ամեն ինչ, որպեսզի Վաշինգտոնում ճանաչվի Ցեղասպանությունը: Արդեն իսկ հանդիպել եմ Կոնգրեսի մի շարք անդամների հետ, ովքեր ունեն հայկական արմատներ եւ ցանկանում եմ աշխատել նրանց հետ հարցերի շուրջ, որոնք կարեւոր են հայերի համար: Նախատեսում եմ աշխատել հայկական հարցերի շուրջ եւ լինել հայերի ձայնը Վաշինգտոնում», - նշել է նա։