Ավելի քան 7 մլն մարդ քվեարկել է ԱՄՆ վաղաժամկետ ընտրություններում. The New York Times
Ավելի քան 7 մլն ամերիկացիներ են հոկտեմբերի 23-ին մասնակցել վաղաժամկետ քվեարկությանը ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ: Նախնական տվյալները վկայում են, որ Հանրապետական կուսակցության կողմնակիցներին ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերում, քան դեմոկրատների եւ անկախ թեկնածուների օգտին քվեարկողները: Այդ մասին տեղեկացնում է The New York Times թերթը:
Հրատարակությունը ներկայացրել է Ֆլորիդայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մայքլ Մաքդոնալդի մեկնաբանությունը, որը մասնագիտանում է ընտրական գործընթացների վերլուծության բնագավառում:
«Եթե այդ միտումը պահպանվի, ապա նոյեմբերի 6-ի ընտրություններին մասնակցությունը առնվազն կհավասարվի 1966 թվականի 48 տոկոս ցուցանիշին: Իսկ եթե այդ ցուցանիշը գերազանցվի, մենք արդեն կանդրադառնանք 1914 թվականին, երբ մասնակցությունը կազմեց 51 տոկոս»,- ասել է փորձագետը:
«Մենք կարող ենք ստանալ նաեւ այնպիսի մակարդակ, որին ոչ ոք երբեք չի հասել»,- հնարավոր է համարել Մաքդոնալդը: ԱՄՆ-ում վաղաժամկետ քվեարկությունն անցկացվում է անձամբ եւ փոստով: Այն ընտրողները, որոնք ընտրում են առաջին տարբերակը, ըստ վիճակագրության՝ սովորաբար պաշտպանում են դեմոկրատներին: Փոստով քվեարկում են առավելապես տարեց ամերիկացիները: