26.11.2024
Պուտին․ «Թուրքական հոսք» գազատարի մի ճյուղը կարող է անցնել Հունգարիայով
prev Նախորդ նորություն

Թուրքիան դյուրացնում է քաղաքացիություն ստանալու ընթացակարգը

Թուրքիան 250.000 դոլարով վաճառում է երկրի քաղաքացիությունը: Այսուհետ Թուրքիայում նվազագույնը 250.000 դոլար արժողությամբ տուն գնած ցանկացած օտարերկրացի թուրքական անձնագիր ստանալու իրավունք կունենա։


Դեռևս 2016թ.-ին օտարերկրացիները քաղաքացիություն ստանալու համար նվազագույնը պետք է 1 մլն դոլարանոց գույք ձեռք բերեին երկրում, մինչդեռ այժմ թուրքական քաղաքացիության «գինը» էականորեն էժանացել է։ Միակ հավելյալ պայմանը՝ ձեռք բերված գույքը առաջիկա 3 տարում չվաճառելն է։


Այժմ Թուրքիայում մեխանիկորեն քաղաքացիություն կարող են ձեռք բերել նաև երկրի տնտեսության մեջ նվազագույնը 500.000 դոլարի չափով ներդրում կատարած անձինք, մինչդեռ նախկինում քաղաքացիություն ձեռք բերելու համար տնտեսական ներդրումների նվազագույն շեմը 2 մլն դոլար էր։