26.11.2024
Թուրքիայի իշխանությունները 93 մլն լիրայի տուգանք են սահմանել Google-ի համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ ռուսական С-400 և 10 կործանիչների գնման համար

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՉԺՀ-ի Զորքերի ուսուցման եւ մատակարարման վարչության ու դրա ղեկավար Լի Շանֆուի դեմ՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով դիմագրավելու մասին» օրենքի շրջանակներում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք գնացել ենք այդ քայլին, քանի որ Չինաստանը Ռուսաստանից Су-35 տեսակի 10 կործանիչներ է գնել 2017թ․ դեկտեմբերին, այսինքն արդեն պատժամիջոցների սահմանումից հետո։ Նրանք նաեւ իրականացրել են С-400 համակարգերի գնում՝ արդեն այս տարվա հունվարին։ Այս երկու գործարքները քննարկվել են Զորքերի ուսուցման եւ մատակարարման վարչության եւ «Рособоронэкспорт»-ի կողմից, որը գտնվում է պատժամիջոցների ցանկում»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։