26.11.2024
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ ռուսական С-400 և 10 կործանիչների գնման համար
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն աշխատում է ընդդեմ ամերիկյան շահերի. Պոմպեո

Ռուսաստանը Ուկրաինայում, Սիրիայում եւ աշխարհի այլ «թեժ կետերում» աշխատում է ընդդեմ ամերիկյան շահերի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Պոմպեոն ընդունել է, որ Թրամփի վարչակազմին առայժմ չի հաջողվել հակահարված տալ «ամբողջ աշխարհում Ռուսաստանի ապակայունացնող բազմաթիվ գործողություններին»: Մայք Պոմպեոն համաձայնվել է դիտարկմանը, թե Ռուսաստանն աշխարհաքաղաքական ոչ մի ուղղությամբ օգնական չէ:


«Սա միանգամայն արդարացի գնահատական է, ինչը միանգամայն ցավալի է, քանի որ տեղեր կան, որտեղ ընդհանուր շահեր ունենք: Ես նրանց հետ սերտ շփմամբ աշխատել եմ ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ: Աշխարհում բազմաթիվ այլ վայրեր կան, որտեղ մեր շահերը համընկնում են, ինչը չի կարելի ասել արժեքների մասին»,- ասել է ԱՄՆ արտաքաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Այս իմաստով նրանք մեզնից սարսափելի տարբերվում են: Նրանք աջակցություն ցույց չեն տալիս Ուկրաինայում, Սիրիայում: Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում Ռուսաստանի չարամիտ գործողություններին հակազդելու փորձերին, ապա նախագահը փորձել է հարաբերությունները կարգավորել եւ իրավիճակը փոխել, բայց մեզ դա չհաջողվեց, համենայնդեպս՝ առայժմ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Պոմպեոն հերքել է այն ենթադրությունը, որ ինքն ու վարչակազմի այլ բարձրաստիճանավորներ հանդես են գալիս «չար ոստիկանի» դերում, մինչդեռ նախագահ Թրամփը գործում է որպես «բարի ոստիկան»: Այս կարծիքը ձեւավորվել է անցած ամռանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի բարեհամբույր համատեղ մամուլի ասուլիսից հետո, որը քննադատություն հարուցեց