26.11.2024
Էրդողանը կոչ է անում բարեփոխել ՄԱԿ-ը
prev Նախորդ նորություն

Իրանի հետ գործարքի մասնակիցները հայտնում են Թեհրանի պայմանները կատարելու մասին. Մոգերինի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ Իրանի հետ ՀՀԳԾ համաձայնագրին մասնակցած երկրները հաստատել են, որ իրանական կողմը կատարում է պայմանագրի պայմանները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մոգերինին ընթերցել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը: Դրանում նշվում է, որ Իրանի իշխանությունները «միջուկային ոլորտին վերաբերող իրենց պարտավորությունները լիովին կատարում են»:

Նա նշել է, որ իրանական միջուկային գործարքի մասնակիցները մտադիր են ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման պայմաններում հատուկ մեխանիզմ ստեղծել Թեհրանի հետ հաշվարկների համար: