Փաշինյանի հետ որոշել ենք դյուրացնել երկու երկրների միջև ճամփորդողների խնդիրները. Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին «արտակարգ ընդունելության» համար։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որոշել են դյուրացնել երկու երկրների միջև ճամփորդողների խնդիրները, հայտնում է Aysor.am-ը։
«Հայաստանի վարչապետի հետ այս հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել հայ-կանադական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Կանադայում 60 հազար կանադահայ համայնք կա, որը զարգացնում է մեր համայնապատկերը։ Մենք սատարում ենք նաև նորեկներին», - ասել է Ջասթին Թրյուդոն:
«Այս հանդիպումը միայն սկիզբն է դնում մեր համագարծակցության», - ասել է Թրյուդոն։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին, իսկ հոկտեմբերի 12-ին մեկնարկել է նրա պաշտոնական այցը ՀՀ: