26.11.2024
Ռուսաստանցիների մեծ մասն ուկրաինացիներին խորամանկ ու երկերեսանի է համարում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Կիպրոսում փակել է իր ավիաբազան

2017 թվականի օգոստոսին ԱՄՆ-ն փակել է Կիպրոսում իր ավիաբազան, որի շահագործման համար 4 տարվա ընթացքում մոտ 71 մլն դոլար է ծախսվել: Այս մասին հաղորդում է ABC-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի (OIG) վարչության զեկույցին:

Նշվում է, որ օդանավակայանը ստեղծվել է 2013 թվականի սեպտեմբերին: Բազայում եղել է հինգ ուղղաթիռ և 40 զինծառայող: Դրանց համար տարեկան տրամադրվել է շուրջ 20 մլն դոլար:

Հեռուստաալիքի տվյալով, բազան ստեղծվել է առանց Պետդեպարտամենտի ղեկավար ավիացիոն խորհրդի հաստատման: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը չի կարողացել բացատրել դրա ստեղծման նպատակը: