Ռուսաստանցիների մեծ մասն ուկրաինացիներին խորամանկ ու երկերեսանի է համարում
Ռուսաստանցիների զգալի մասը շարունակում է հարևան Ուկրաինային վատ վերաբերվել, իսկ ուկրաինացիներին շատերը խորամանկ ու երկերեսանի են համարում: Նման արդյունքներ են գրանցվել «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության ու Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի համատեղ հարցման արդյունքում: Այդ մասին գրում է lenta.ru-ն:
Հարցման արդյունքները փաստել են, որ անցյալ տարվա համեմատ ուկրաինացիների համակրանքը ռուսաստանցիների նկատմամբ ավելացել է, մասնավորապես՝ քաղաքացիների 38 տոկոսը հայտնել է, որ դրական է վերաբերվում ՌԴ-ին, 10 տոկոսը՝ շատ լավ:
Ուկրաինական «Պենտա» կիրառական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոյի կարծիքով՝ տրամադրությունների նման փոփոխությունը կարող է կապված լինել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ինտենսիվության նվազման հետ: