24.04.2025
Թրամփը մտահոգություն է հայտնել Թուրքիայում սաուդացի լրագրողի անհետացման առնչությամբ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի մասնավոր սեկտորը համաձայնել է 10 տոկոսով իջեցնել ապրանքների գները

Թուրքիայի մասնավոր սեկտորը համաձայնել է առնվազն 10 տոկոսով իջեցնել բոլոր տեսակի ապրանքների գները։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար, երկրի նախագահի փեսա Բերատ Ալբայրաքը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Սակայն շուկաները նրա հայտարարությանը սառն են արձագանքել։ Լիրան փոքր-ինչ թուլացել է՝ կազմելով 6,1484՝ դոլարի դիմաց։ Այս տարի թուրքական արժույթը կորցրել է իր 40 տոկոսը, ինչը գների աճի պատճառ է դարձել։

«Ինֆլյացիայի եւ գնային աճի դեմ պայքարը չի կարող լինել միայն պետության եւ ինստիտուտների կողմից»,- ասել է Ալբայրաքը եւ նշել, որ գները 10 տոկոսով կնվազեն։ Բացի այդ, կառավարությունը որոշել է մինչեւ տարեվերջ սառեցնել էներգակիրների գնաճը։

Ռուսաստանցիների մեծ մասն ուկրաինացիներին խորամանկ ու երկերեսանի է համարում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար