24.04.2025
Հունգարիայի վարչապետը պաշտպանել է Թուրքիային
prev Նախորդ նորություն

Թրամփը մտահոգություն է հայտնել Թուրքիայում սաուդացի լրագրողի անհետացման առնչությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել Ստամբուլում սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջիի անհետացման առնչությամբ:


«Ես մտահոգված եմ այդ առնչությամբ»,- ասել է Թրամփը լրագրողի ճակատագրի մասին հարցին ի պատասխան:


Անցյալ շաբաթ ԶԼՄ-ների թուրք-արաբական ասոցիացիան հայտնել էր, որ ԱՄՆ-ում բնակվող ու ամերիկյան Washington Post թերթի համար աշխատող Խաաշկղիջին կորել է Թուրքիայում՝ Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելուց հետո:


Օրեր առաջ հյուպատոսարան մուտք գործած ու այնտեղից այդպես էլ դուրս չեկած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջին, ըստ թուրքական ոստիկանության վարկածի, սպանվել է շենքի ներսում: Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքել է այդ վարկածն ու շարունակել պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:

Թուրքիայի մասնավոր սեկտորը համաձայնել է 10 տոկոսով իջեցնել ապրանքների գները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար