26.11.2024
Աշխարհը կփլուզվի առանց ԵՄ-ի. Մոգերինի
prev Նախորդ նորություն

Իրանից նավթ գնող երկրներին ուշադրության տակ ենք առնելու. Թրամփ

ԱՄՆ նախագահը զգուշացրել է այն երկրներին, որոնք պատրաստվում են Թեհրանի դեմ պատժամիջոցները գործադրման հանձնվելուց հետո շարունակել Իրանից նավթի գնումը:


Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով որոշ երկրների, այդ թվում Հնդկաստանի ու Չինաստանի մասին, որոնք որոշել են նոյեմբերի 4-ին Իրանի նավթային պատժամիջոցները վերականգնվելուց հետո շարունակել Իրանից նավթի գնումն, ասել է. «Նրանք ուշադրության տակ ենք առնելու»:


ԱՄՆ-ն մայիսի 8-ին հրաժարվելով ՀԳՀԾ-ից հայտարարեց, որ մինչև նոյեմբերի 4-ը զրոյացնելու է Իրանի նավթի արտահանումը:


Աշխարհի շատ երկրներ, այդ թվում Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի ցանկությանը: