25.11.2024
ԱՄՆ-ը չի հրաժարվում սպառազինությունների վերահսկողությունից. Պենտագոնի ղեկավար
prev Նախորդ նորություն

Neue Zürcher Zeitung. ԱՄՆ-ՎՈւԱՄ խարտիան` զսպող գործոն ՌԴ-ի համար

ԱՄՆ-ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) խարտիան թույլ կտար դեպի արևելք` ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ընդլայնման միջանկյալ փուլում Արևելյան Եվրոպայի «գորշ տարածքին» հաղորդել կազմակերպչական կառուցվածք, փոխանցում է Neue Zürcher Zeitung-ը:


ՎՈւԱՄ-ի կոալիցիայի ու Վաշինգտոնի միջև այս ժամանակավոր խարտիան թույլ կտար հետագայում վերոնշյալ ՎՈՒԱՄ անդամ երկրներին լիարժեք դառնալ առաջատար միջազգային կառույցների անդամներ:


ԱՄՆ-ՎՈՒԱՄ խարտիան կունաներ շատ սիմվոլիկ նշանակություն: Դա թույլ կտար ամրապնդել արևելյանեվրոպական անվտանգության ճարտարապետությունն ու Մոսկվայի համար ռիսկեր առաջացնել`հետխորհրդային տարածք միջամտության դեպքում բախվել հակազդեցության: