26.11.2024
Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ՌԴ-ին կստիպի պաշտպանվել
prev Նախորդ նորություն

Թրամփը հայտնել է, թե կցանկանար 2020-ի ընտրություններում Քլինթոնի դեմ «պայքարել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար 2020 թվականի նախագահական ընտրություններում «պայքարել» ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմ, հայտնում է Fox News-ը:

«Նա ինձ դուր է գալիս: Ինձ դուր են գալիս նրանք բոլորը (Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուները): Չեմ տեսնում մեկին, ում հետ չէի ցանկանա (ընտրություններում) մրցել»,- Քլինթոնի հայտարարությանը պատասխանել է Թրամփը:

Ավելի վաղ Քլինթոնը Recode-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե չի բացառում 2020 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար կրկին առաջադրվելու հնարավորությունը: Նախկին պետքարտուղարի խոսքով՝ ինքը «պատրաստվում է ամեն ինչ անել, որ 2021 թվականին Սպիտակ տուն դեմոկրատ մտնի»: