26.11.2024
Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ
prev Նախորդ նորություն

Վարշավան պատրաստ է մինչև 2 մլրդ դոլար տրամադրել ամերիկյան ռազմաբազայի կառուցման համար

Լեհաստանում ամերիկյան խոշոր ռազմական բազա ստեղծելու մասին հարցը Պենտագոնում քննարկել են երկու երկրների պաշտպանական հաստատությունների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է «Голос Америки»-ն։

«Մենք մշակում ենք առաջարկության մանրամասները, մտածում ենք, թե ինչպես ավելի լավ աջակցենք դաշինքի միասնությանն ու անվտանգությանը եւ ամրապնդենք երկկողմ հարաբերությունները»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մետիսը՝ իր լեհ գործընկեր Մարիուշ Բլաշչակի հետ բանակցություններից առաջ։

Լեհաստանը պատրաստ է մինչեւ 2 մլրդ դոլար տրամադրել ամերիկյան ռազմաբազայի կառուցման համար, որտեղ մշտական կարող են ապրել զինվորականներն ու նրանց ընտանիքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրություն է ցուցաբերել այդ գաղափարի հանդեպ՝ առաջարկությունն անվանելով «շատ կարեւոր ներդրում»։ Լեհաստանի նախագահ Անդրեյ Դուդան առաջարկել է բազան «Ֆորտ Թրամփ» անվանել։

Մետիսի խոսքերով՝ Լեհաստանում ԱՄՆ-ի ներկայությունն, անկասկած, կա․ «Մենք նաեւ տեսնում ենք ամերիկյան, կանադական, գերմանական, բրիտանական զորքեր, ինչպես նաեւ Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին եւ ուժեղացնում ենք այս պետություններին ՆԱՏՕ-ի շատ երկրների բանակներով, որոնք միասին ծառայում են Բալթյան երկրներից մինչեւ Լեհաստան։