26.11.2024
CNN-ը Թրամփի վարչակազմի դեմ հայց է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Թրամփը քննադատել է Մակրոնի` համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը:


«Էմանուել Մակրոնն առաջարկում է սեփական բանակը ստեղծել` Եվրոպան ԱՄՆ-ից, Չինաստանից և ՌԴ-ից պաշտպանելու համար: Սակայն դա Գերմանիան էր Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ: Ինչպե՞ս դա աշխատեց Ֆրանսիայի դեպքում: Նրանք սկսեցին Փարիզում գերմաներեն սովորել ավելի շուտ, քան ԱՄՆ-ը հայտնվեց: Վճարեք ՆԱՏՕ-ի համար կամ ոչ»,-գրել է Թրամփը իր թվիթերյան էջում: