26.11.2024
Պենտագոնը խոստացել է ԱՄՆ բանակը նորագույն լազերային զենքով զինել
prev Նախորդ նորություն

Մակրոնը՝ ԱՄՆ-ի մասին․ Մենք պետք է դաշնակիցներ լինենք, ոչ թե վասալներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար ամերիկացիների հետ ռազմական համագործակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խայթող թվիթներից կարեւոր է։ Այս մասին Մակրոնը հայտարարել է լրագրողներին՝ մեկնաբանելով վերջերս Twitter-ում իր վրա հարձակումները։


«Անկեղծ ասած, ինձ համար կարեւոր է ամերիկյան զինվորականների հետ համագործակցությունը։ Մենք ամերիկացիների հետ մի շարք կոնկրետ գործողություններ ենք ծրագրում։ Անցյալ տարի Սիրիայում ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի հետ աննախադեպ օպերացիա ենք իրականացրել։ Դա կարեւոր է»,- ասել է նա։

Մակրոնը նշել է, որ պատմականորեն ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դաշնակիցներ են եղել, այդ պատճառով նրանց միջեւ հարգանք է եղել։ «Չեմ կարծում, թե ֆրանսիացիները սպասում են, որ ես կպատասխանեմ թվիթներին»,- ասել է նա։ Մակրոնի կարծիքով՝ Թրամփը ներքին հանդիսատեսի համար է խաղում․ «Ես կարծում եմ, որ նա քաղաքականություն է խաղում, եւ ես նրա համար քաղաքականություն խաղալու հնարավորություն եմ ստեղծել»։

Պատասխանելով եվրոպական բանակ ստեղծելու իր մտադրության մասին հարցին՝ Մակրոնն ասել է․ «Միացյալ Նահանգները պատմականորեն մեր դաշնակիցն է եւ այսուհետեւ եւս կմնա մեր դաշնակիցը։ Սակայն մենք պետք է դաշնակիցներ լինենք եւ ոչ թե՝ վասալներ։ Մենք նրանցից կախում չպետք է ունենանք»։