26.11.2024
Մակրոնը՝ ԱՄՆ-ի մասին․ Մենք պետք է դաշնակիցներ լինենք, ոչ թե վասալներ
prev Նախորդ նորություն

Թուրքիան փորձում է կանխել ԱՄՆ-ի կողմից Անկարայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսին ստիպի հրաժարվել Անկարայի դեմ ուղղված օրինագծերից։ Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն. տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄՆ Սենատը պահանջել է արգելափակել Թուրքիային կործանիչների վաճառքը, եթե Թրամփը չհաստատի, որ Թուրքիան, С-400-ներ ձեռք բերելով, սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։

Չավուշօղլուն նշել է, թե իրենք աշխատում են, որ ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը չազդեն քաղաքական հարցերի վրա։ Նրա խոսքերով՝ Անկարան սերտ համագործակցության մեջ է ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ այլ կողմերի հետ՝ Իրանի հետ հարաբերությունների վրա ամերիկյան պատժամիջոցների ազդեցության նվազեցման նպատակով։