26.11.2024
ՌԴ-ն կարձագանքի ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությանը իր սահմանների մոտ. Լավրով
prev Նախորդ նորություն

Փոփոխությունների ժամանակը. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ-ի ղեկավար կազմից

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։


«Այսօր հայտնվել ենք մի հանգրվանում, ուր վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա: Այդ վերադիրքավորման համար անհրաժեշտ են նաև որոշակի փոփոխություններ: Եվ առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ՝ ինձանից սկսելն է», - ​այսօր ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ հայտարարել է Մարգարյանը:


Նա շարունակել է այսպես. «Ուստի գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում և կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը»։


Նա նշել է, որ իր որոշումը նահանջ չէ։ «Իմ որոշումը ո՛չ նահանջ է, որովհետև չեմ հեռանում աշխատանքներից ու ընդհանուր պայքարից, ո՛չ պարտություն է, որովհետև չեմ պարտվել, ո՛չ հոգնածություն է, որովհետև իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վերջ», - ասել է Մարգարյանը։


Մարգարյանի ելույթն ամբողջությամբ տե՛ս այսետղ: