8.06.2025
Անկարան Patriot-ի գնումը որպես Ս-400-ին այլընտրանք չի դիտարկում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը ՕՊԷՔ+-ի գործարքի հաշվին լրացուցիչ առնվազն 120 մլրդ դոլար է վաստակել

ՕՊԷՔ+ երկրների հետ համաձայնագրի գործողության երկու տարվա ընթացքում Ռուսաստանը լրացուցիչ առնվազն 120 միլիարդ դոլար է վաստակել նավթի գնի սրբագրման հաշվին: «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:


«ՕՊԷՔ+ համաձայնագրի գործողության երկու տարվա ընթացքում Ռուսաստանը լրացուցիչ վաստակել է, նվազագույն հաշվարկներով, 120 միլիարդ դոլար: Ուստի ՕՊԷՔ-ի երկրների հետ կոոպերացիայի արդյունավետությունն անհրաժեշտ է գնահատել ամբողջությամբ վերցված երկրի տնտեսության համար»,- ասել է նա:


Ռուսաստանը եւ ՕՊԷՔ-ը 2016 թվականի վերջին համագործակցության համաձայնագիր են կնքել նավթի շուկայի կայունացման շուրջը: Դրան մասնակցում են ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող նաեւ այլ երկրներ՝ Ղազախստանը, Ադրբեջանը, Մեքսիկան, Օմանը եւ այլ երկրներ:

Լիբիայում ահաբեկիչները գրոհի են ենթարկել ԱԳՆ-ի շենքը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին