25.11.2024
Ես ոչ մեկին չեմ սպանել. Կարագանդայի միջադեպով հետախուզվողը դիմել է հանրությանը (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է կատարվել Կարագանդյում. ղազախ վիդեբլոգերը ներկայացրել է ողջ իրողությունը (տեսանյութ)

Ղազախտանցի վիդեոբլոգերը տեսանյութ է հրապարակել, որտեղ քննարկում և իր անձնական կարծիքն է հայտնում Կարագանդայում «Դրեւնի Րիմ» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ:


Հունվարի 1-ին Կարագանդայում «Դրեւնի Րիմ» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով սպանվել է 23-ամյա ղազախ երիտասարդ:


Սպանությունից հետո Կարագանդայում հանրահավաք է: Հարյուրավոր ղազախներ մասնակցում են բողոքի ակցիային, որն անցնում է Կարագանդայում հունվարի 1-ին՝ «Դրեվնի Րիմ» ռեստորանի մոտ 23-ամյա ղազախի սպանությունից հետո:


Նրա անթույլատրելի է համարում այն, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպին որոշ շրջանակներ փորձում են ազգային երանգ տալ ու հակահայկական ալիք բարձրացնել երկրում:


Վիդեոբլոգերը նշում է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը Ղազախստանի պաշտոնական իշխանություններն են նաեւ, քանի որ մինչ օրս ամենաբարձր մակարադակով հանդես չեն եկել հանդարտեցնող հայտարարություններով, չեն տվել գնհատականներ ու տեղեկատվություն:


Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.