26.11.2024
Թրամփը կարող է բանտում հայտնվել. կոնգրեսական
prev Նախորդ նորություն

Լավրովը համեմատել է ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԿ-ը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ղազախական Khabar տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ ունեցած առավելությունների մասին:


Նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ առավելությունն այն է, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում չկա թելադրանք:


«Մեր ընդհանուր «տանը»՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, ի տարբերություն այլ միությունների, օրինակ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի, ոչ մի թելադրանք չկա: Մենք երբեք ոչ մեկի վզին ոչինչ չենք փաթաթում»,- հայտարարել է Լավրովը:


Նա նաև նշել է, որ միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի քվեարկությունների տարբերությունները ցույց են տալիս, թե «ինչ գնով է ՆԱՏՕ-ում փոխզիջումն ապահովվում»:


«Այո, այնտեղ կա փոքրամասնություն, որը միշտ պատրաստ է լսել «ավագ եղբորը», իսկ մյուս բոլորին պարզապես համոզում են, ստիպում սպառնալիքների ներքո»,- հավելել է արտգործնախարարը:


Լավրովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի նման մոտեցում չի կարելի բարեկամական կամ գործընկերական անվանել. այն ավելի շատ թելադրանքային է: