24.04.2025
Ռուսաստանն աշխարհում երկրորդն է՝ ըստ զենքի վաճառքի
prev Նախորդ նորություն

Թրամփը կարող է բանտում հայտնվել. կոնգրեսական

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարն իրական է:


CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում կոնգրեսականը չի բացառել, որ նախագահի պաշտոնը լքելու նույն օրը Թրամփը կարող է բանտում հայտնվելու սպառնալիքի առաջ կանգնել:


«Իրական հեռանկար կա առ այն, որ նախագահի պաշտոնը լքելու օրն Արդարադատության նախարարությունը կարող է մեղադրանք առաջադրել Թրամփի դեմ»,-ասել է Շիֆը՝ մանրամասնելով, որ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենի վերջերս արած խոստովանությունները վկայում են, որ նախագահն իրոք հանցանք է գործել:


Քոհենը պատմել էր, որ Թրամփի անմիջական ուղղորդմամբ պայմանավորվել է National Enquirer-ի ղեկավարության հետ նախկին երկու պոռնոաստղերից Թրամփի հետ սեքսուալ կապի մասին պատմող պատմությունների հրապարակման իրավունքը գնելու շուրջ: Թրամփի թիմը փորձել է այնպես անել, որ պատմությունները չտարածվեն մամուլում:

Լավրովը համեմատել է ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԿ-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար