26.11.2024
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատժամիջոցային դիմակայություն չի ցանկանում. Մեդվեդև
prev Նախորդ նորություն

ԱՄՆ 75 տարվա ընթացքում առաջին անգամ նավթն ավելի շատ արտահանել է, քան ներմուծել. Bloomberg

ԱՄՆ-ն անցյալ շաբաթ օրական 211 հազար բարելով ավելի Է նավթ արտահանել, քան ներմուծել: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության տվյալները:

Bloomberg-ը նշում Է, որ դա տեղի Է ունեցել վերջին 75 տարվա ընթացքում առաջին անգամ: Նախադեպի հիմքը դրվել Է ԱՄՆ նավթի ներմուծման կարճաժամկետ և կտրուկ նվազման և, միաժամանակ, ածխաջրածնային հումքի արտահանման մակարդակի ռեկորդային բարձրացման հաշվին:

Հաշվի առնելով հումքի շուկաներում պահպանվող անկայունությունը՝ գործակալությունը կանխատեսում Է, որ հետագայում Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ ավելի շատ նավթ կգնի, քան կվաճառի: 2018 թվականին ներմուծումն արտահանումը գերազանցել Է օրական միջին հաշվով 3 միլիոն բարելով, իսկ 2005 թվականին այս ցուցանիշը հասել Է օրական ավելի քան 12 միլիոն բարելի բարձրակետին: