ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պահանջել է պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք–2»-ի դեմ
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 11-ին ընդունել Է բանաձեւ, որով Եվրամիության երկրներին կոչ է արել հրաժարվել «Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցումից, ինչպես նաեւ հանդես է եկել այդ նախագծի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին՝ CAATSA («Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակում:
Փաստաթուղթը քվեարկության ընթացքում ընդունվել է պարզեցված ընթացակարգով՝ Կոնգրեսի ստորին պալատի լրիվ կազմով:
Բանաձեւում, որը զուտ դեկլարատիվ բնույթ է կրում եւ որի դրույթները պարտադիր չեն կատարման համար, խիստ քննադատության է ենթարկվում հիշյալ Էներգետիկ նախագիծը եւ նշվում են այն պատճառները, թե ինչու պետք է դրանից հրաժարվել: Կոնգրեսականների տեսակետով՝ «Հյուսիսային հոսք – 2»-ն էական հետքայլ է եվրոպական Էներգաանվտանգության եւ ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից: