Գերմանիայում մահմեդականների համար «մզկիթի հարկ» կսահմանեն
Գերմանիայի իշխանությունները հանդես են եկել «մզկիթի հարկ» նախաձեռնությամբ: Նոր հարկը նման կլինի «եկեղեցու հարկին», որը վճարում են բոլոր գերմանացի բողոքկանները:
Իշխող պահպանողականներից բունդեսթագի անդամ Ալեքսանդր Ռադվանի խոսքով՝ կառավարության վերջնական նպատակն է մահմեդական կազմակերպությունները ինքնապահովման հանգեցնելը: Ենթադրվում է, որ այդպես նվազագույնի կհասցվի օտարերկրյա իսլամական կառույցների և կառավարությունների ազդեցությունը տեղի հանրակցությունների վրա:
«Գերմանիայի իսլամական հանրությունը ֆինանսավորման առյուծի բաժինն արտերկրից է ստանում: Գործնականում հնարավոր չէ հետևել և վերահսկել, թե ինչպես է Գերմանիայի մահմեդականների կյանքը ենթարկվել օտարերկրյա իսլամական պետությունների ազդեցությանը: Եվ այժմ գլխավոր նպատակն է գտնել իսլամական հանրակցության ֆինանսավորման անկախ միջոց՝ նվազագույնի հասցնելով իսլամական երկրների և արտասահմանյան կազմակերպությունների ազդեցությունը»,- ասել է Ռադվանը:
Տվյալ պահին պաշտամունքի վայրերի և կրոնական դպրոցների ֆինանսավորմամբ զբաղվում են Թուրքիան և Սաուդյան Արաբիան: Դա պաշտոնական Բեռլինին լրջորեն անհանգստացնում է: