26.11.2024
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վաղը կորոշի երկրի ապագան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը չի կարող ստիպել Ռուսաստանին ` հրաժարվել իր ինքնիշխան քաղաքականությունից. Պեսկով

ԱՄՆ-ը պատժամիջոցների միջոցով չի կարող ստիպել Ռուսաստանին` հրաժարվել իր ինքնիշխան քաղաքականությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Չնայած այն բանի, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենախոշոր տնտեսությունն է, երկիրը գործիքներ չունի, որոնք կարող են ստիպել Ռուսաստանին հրաժարվել իր ինքնիշխան քաղաքականությունից: Պատժամիջոցները ոչինչ չեն փոխել»,-ասել է Պեսկովը` նշելով, որ ՌԴ-ն, իր հերթին, լծակներ չունի, որոնք կարող են ստիպել ամերիկացիներին հրաժարվել իրենց քաղաքականությունից: