Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը
Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները:
Թեպետեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, որն անցկացվում է Բալթիկ ծովի հատակով, Գերմանիան կախման մեջ կդնի Ռուսաստանից, գերմանացիների 67 տոկոսը նման երկյուղներ չունի: Հրատարակության տվյալներով՝ Գերմանիայի բնակիչների միայն 16 տոկոսն է կարծում, որ «այդ նախագծից արժե հրաժարվել»:
Հարցվածների 90 տոկոսը վստահ է, որ Թրամփը ցանկանում է կարգավորել ամերիկյան գազի մատակարարումները Եվրոպային:
«Գերմանացիները պարզորոշ տեսնում են, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ վեճերն ունեն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական շարժառիթներ»,- ասել է Forsa-ի ղեկավար Մանֆրեդ Գյուլները: Գերմանական հասարակության մեջ աջակցություն չեն գտել նաեւ ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից արված սպառնալիքները գերմանական այն ֆիրմաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք մասնակցում են գազամուղի շիանարարությանը: Հարցման մասնակիցների 77 տոկոսն այդ սպառնալիքները համարում է ճնշում, հարցվածների 91 տոկոսը դրանք որակել է՝ «անտեղի ու անվայել»: