26.11.2024
Մերկելը և Մակրոնը համագործակցության և ինտեգրման մասին նոր պայմանագիր են ստորագրել
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում կա 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիայի զարգացումը. վարչապետ

«Ցավոք, մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության տարածքում գոյություն ունի ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացումը»։


Այս մասին այսօր Դավոսում, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի համար, որպես ԵԱՏՄ նախագահող երկիր, առաջնահերթությունների մասին, հայտնում է Ria-ն:


Նա նշել է, որ առաջնահերթություններից մեկը 2019 թվականին կլինի տարածաշրջանում ընդհանուր տնտեսական հարթակի ձեւավորման համար միության երկրների տնտեսական ոլորտում կարգավորումների ընդհանուր մոտեցումը:


«Ցավոք, մեզ մոտ ԵԱՏՄ տարածքում գոյություն ունի ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացումը: Դա կապված է ԵԱՏՄ ներքին կարգավորումների հետ։ Դա էլ մեզ համար առաջնահերթություն կլինի՝ այդ խոչընդոտները հաղթահարելը, որպեսզի ընդհանուր տնտեսական տարածքը իրականություն դառնա»,- ասել է նա։