Ամերիկացի կոնգրեսականները օրենք են ընդունել, որը Թրամփին արգելում է ՆԱՏՕ-ից դուրս գալ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ՆԱՏՕ-ին աջակցող օրենք է ընդունել, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կխանգարի դաշինքից դուրս գալ այն դեպքում, եթե նա որոշի նման քայլ կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրինագծին կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22:
Կոնգրեսը չի կարող Թրամփին պաշտոնապես արգելել դաշինքից դուրս գալ, սակայն կարող է արգելափակել այդ նպատակի ֆինանսավորումը: Ժամանակին Կոնգրեսում նման մարտավարություն է օգտագործվել՝ Բարաք Օբամային խանգարելու համար փակել Գուանտանամոյի ռազմական բանտը:
Ըստ որում՝ Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է անում խոստացած ՀՆԱ 2 տոկսը ծախսել պաշտպանության համար, ինչի մասին ասել է Թրամփը: Օրինագիծը նաեւ հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ, այսպես կոչված, Եվրոպական զսպման նախաձեռնության հետագա ֆինանսավորմանը:
Թրամփը կարող է օրինագծի վրա վետո կիրառել, որը այնուհետեւ Կոնգրեսը կարող է ընդունել, եթե բավարար թվով ձայներ հավաքի եւ ուղարկել նախագհի ստորագրմանը:
Թրամփն անցյալում քննադատել է ՆԱՏՕ-ին եւ ասել, որ այն «իրեն սպառել» է, ինչպես նաեւ դաշնակիցներից պահանջել է վճարել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի «ազնիվ բաժնեմաս», որի երեք քառորդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Ընդ որում՝ Թրամփը հրապարակայնորեն չի հայտարարել դաշինքից դուրս գալու մտադրության մասին: