29.04.2024
Ամերիկացի կոնգրեսականները օրենք են ընդունել, որը Թրամփին արգելում է ՆԱՏՕ-ից դուրս գալ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի ցանկանում Թրամփի օգտին քվեարկել 2020թ-ին

ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի պատրաստվում քվեարկել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի՝ նախագահական երկրորդ ժամկետով վերընտրվելու օգտին, այլ մտադիր է իր ձայնը տալ դեմոկրատ թեկնածուի օգտին: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման արդյունքները:


Ինչպես հետեւում է ներկայացված տվյալներից, հարցման մասնակիցների միայն 36 տոկոսն է հայտարարել, որ հանրապետական Թրամփին է պաշտպանելու ԱՄՆ-ի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում:


Սպիտակ տան ղեկավարը, որը պաշտոնն ստանձնել է 2017 թվականի հունվարին, ավելի վաղ քանիցս ընդգծել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար: Ընդ որում, հարվածների 43 տոկոսը հայտարարել է, որ իր ձայնը կտա Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի օգտին, որի անունը կորոշվի հաջորդ տարի կայանալիք փրայմերիզների արդյունքներով:

ԼՂ հիմնահարցը չեն քննարկել. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ
Հաջորդ նորություն next